-
02.07.2019|
00:08
Տուր կարդալ սահուն, ոչ
թե տառկապել
Պատգամներդ սուրբ, կամքդ
սիրասուն:
-
28.06.2019|
00:05
Դեռ Թարսիսում եմ:
Կգամ ես Նինվե:
Շուտով, շատ շուտով`
Քո կանչին հլու:
-
25.06.2019|
00:02
Իսկ թվում էր, թե անապատն անցել,
Հասել եմ արդեն Ավետյաց երկրին,
Ներս պիտի մտնեմ:
-
21.06.2019|
00:08
Այս առավոտյան Դու ինձ խոստացար,
Որ իմաստնության ու սիրո Ոգին`
Ինձ այցի կգա կրկին ու կրկին։
-
18.06.2019|
00:05
Ծովն ալեբախվեց, մրրիկը պրկեց
Կյանքի հետ կապող թելերը վերջին:
Չհաղթահարված մեղքի ձայներով
Ալիքները հեզ ինձ կլանեցին:
-
14.06.2019|
00:13
Մատներիս միջով հոսող լույսերդ
Խառնում եմ օրվա կարիքին,
Աստղերից հյուսված արձագանքներդ
Լցնում եմ անցնող-դարձողի վրա։
-
11.06.2019|
00:06
Լուսաբացներին սարերի հեռվից,
Երկնում լուռ ճախրող
Հարազատ մարդկանց բուրմունք
է գալիս
Ցորեն հացի պես:
-
07.06.2019|
00:02
Տեր, հալեցրու այս աշունը,
Որ շուտով ձմեռ կդառնա:
Տեր, տուր դիմանալ ցրտին.
Հանիր իմ խորքում քնած`
Որբացած արևները.
-
04.06.2019|
00:03
Ափս հպեի քղանցքիդ ճերմակ,
Հալվեի՜ն ցեղիս մեղքերը բոլոր.
Անցնեիր կրկին իմ մահճի կողքով,
Ապրիր` ասեիր:
-
31.05.2019|
00:02
Փորձության այս ցուրտ առավոտներին
Հրե ծածկոցդ թող հանդարտ իջնի
Մեր հողի վրա,
ՈՒ հոգիները բալասանելով.